Բակո Սահակյանը ԵԱՀԿ-ին կոչ է արել ապահովել Ստեփանակերտի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում 2 հուլիսի 2009 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսի հետ: Բանակցություններից հետո, որոնք տեւեցին մոտ մեկուկես ժամ, Բակո Սահակյանը հաղորդեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: «Մենք ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեցինք մեր մոտեցումները հակամարտության լուծման հարցի շուրջ, ընդգծեցինք ղարաբաղյան կողմի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը: Մենք գործող նախագահին խնդրեցինք իրավասությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունն ապահովելու համար»,- լրագրողներին է հաղորդել ԼՂՀ նախագահը: Նրա խոսքով, բանակցություններին բարձրացվեցին նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հարցերը, ինչպես նաեւ ընդգծվեց կրակի շոշափման գծից դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտությունը:Բակո Սահակյանն ընդգծեց բանակցությունների ընթացքի առնչությամբ Դորա Բակոյանիսի լավատեսությունը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից մենք ակնկալում ենք, որ, ի վերջո, ադրբեջանական կողմը կդադարեցնի ներկայիս քաղաքականությունը եւ կառուցողական մոտեցում կդրսեւորի բանակցություններում»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |