Դորա Բակոյանիս. Հայաստանը կարեւոր դեր է կատարում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում

PanARMENIAN.Net - «Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Սանքտ Պետերբուրգում օգտակար է եղել:



«Մենք ամեն կերպ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու քայլեր ենք ձեռնարկում շփման գծում վստահության միջոցների բարձրացման ուղղությամբ: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր կյանք»,-ասել է Բակոյանիսը` հավելելով, որ Հայաստանը կարեւոր դեր է կատարում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում: Նա ողջունել է նաեւ Երեւանի ու Անկարայի միջեւ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հաջողություն է մաղթել կողմերին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---