Արման Մուսինյան. Հուլիսի 1-ին ՀԱԿ համակիրների վրա հարձակումը ծրագրավորված էր 3 հուլիսի 2009 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ համակիրների հետ պատահած միջադեպի մեկնաբանությունը ոստիկանության կողմից չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին այօսր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքերով, ոստիկանությունը սխալվել է ոչ միայն պատահարի բովանդակության, այլ նաեւ ժամանակի մեջ: «Ոստիկանության հաղորդագրությունում նշված է, որ միջադեպը տեղի է ունեցել 20:30-ին, այն դեպքում, երբ 19:50-ին «Շտապ օգնության» մեքենան տուժածներին տեղափոխում էր հիվանդանոց»:«Բարեբախտաբար մեզ հաջողվեց ստանալ դեպքի վայրի լուսանկարները եւ տեսագրությունը, որի շնորհիվ պարզ երեւում է, որ տուժածներին հետեւում էին»,- հայտարարել է Մուսինյանը, նշելով, որ հարձակվողների բոլոր գործողությունները ծրագրավորված էին, եւ նրանք միայն հարմար պահի էին սպասում: Հուլիսի 1-ին Երեւանում Աբովյան փողոցում անհայտ մարդկանց կողմից հարձակման են ենթարկվել են ՀԱԿ համակիրները, որոնք բնակչությանն իրազեկում էին հուլիսի 2-ին կայանալիք ընդդիմության ցույցի մասին: Հարձակվողներից ոմանք զինված են եղել: Փորձելով խլել թռուցիկները եւ բարձրախոսը` անհայտ անձինք ծեծի են ենթարկել ՀԱԿ համակիրներին, ինչի արդյունքում Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդվում է ՀԱԿ մամլո հաղորդագրությունում: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |