Ալեքսանդր Արզումանյան. Ներկայումս Հայաստանը քաղաքակրթական ճգնաժամ է ապրում

PanARMENIAN.Net - «Եթե անցյալ տարվա փետրվարի 19-ին Հայաստանում քաղաքական ճգնաժամ էր, ապա մարտյան իրադարձություններից հետո սկսվեց քաղաքակրթական ճգնաժամ»,-այսօր մամլո ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշել է, որ «այժմ կարեւորագույն հարցը Հայաստանի հետագա զարգացման ուղու ընտրությունն է` վերադառնալ քաղաքակիրթ երկրների շարք թե ընտրել «ասիական բռնապետության» ուղին»:



Արզումանյանը կարծում է, որ իշխանությունների փորձը համաներման եղանակով փակել մարտի իրադարձությունների թեման չեն կարող հաջողությամբ պսակվել, քանի որ մինչ այժմ դատարանի առջեւ չեն կանգնել 10 մարդկանց մահվան իրական մեղավորները: Նա հայտարարել է, որ համաներումը կարող է լոկ ԵԽԽՎ-ի առջեւ արդարանալու միջոց լինել: Իսկ չհիմնավորված ձերբակալությունները հաջորդած համաներմամբ իշխանությունների քաղաքական ու կոնյուկտուրային որոշումն են:



Նա նշել է, որ վերջին 1,5 տարում իշխանությունների արտաքին քաղաքականության գերագույն հարցը եղել է ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի հանդեպ պատժամիջոցների ընդունման կասեցումը: «Սա խայտառակ իրավիճակ է մեր երկրի համար, այդքան ժամաանկ վատնել մեկ հարցի լուծման վրա»,-ասել է Արզումանյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---