ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատել է 18 միլիոնով10 հուլիսի 2009 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն 1 կողմ եւ 29 դեմ ձայնով ընդունել է 2010 ֆինանսական տարում օտարերկրյա օգնության հատկացման մասին օրինագիծը: Վերջինս նախատեսում է 30 մլն դոլարի հատկացում Հայաստանին, ինչը 18 միլիոնով պակաս է նախորդ ֆինանսական տարում հատկացված գումարից: Օրինագիծը նաեւ ենթադրում է 22 մլն դոլարի տրամադրում Ադրբեջանին: Այս տարի Լեռնային Ղարաբաղին ոչինչ չի հատկացվում:«ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնությունը նպաստում է Թուրքիայի կողմից շրջափակման հաղթահարմանը, եւ Ամերիկայի հայկական համագումարը (AAA) կշարունակի իր աշխատանքը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում` Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին առավել մեծ օգնության հատկացման երաշխիքների ձեռքբերման համար»,- հայտարարել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Աղբյուրների տվյալներով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության հավասարությունը կպահպանվի: Ուժի մեջ է մնում նաեւ Ազատության մասին ակտի 907-րդ ուղղումը: Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է օտարերկրյա օգնության հատկացման մասին օրինագծի քննարկումը: Այն կքննարկվի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, որից հետո կներկայացվի ԱՄՆ նախագահի ստորագրությանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |