Հայ-ֆրանսիական հարաբերություններն իդեալական են

PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական հարաբերություններն իդեալական են: Սա բազմիցս է իր արտահայտությունը գտել ինչպես Երեւանի, այնպես էլ Փարիզի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: «Հարաբերությունները Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մակարդակով: Մեր երկրների միջեւ դարավոր բարեկամություն է, մեր հարաբերությունները սկսել են զարգանալ դեռեւս միջնադարում»,-ասել է դիվանագետը` շեշտելով հայ համայնքի կարեւորությունը երկկողմ հարաբերություններում:



Երկկողմ հարաբերությունների համատեքստում Սերժ Սմեսովը կարեւորել է ապակենտրոնացված համագործակցությունը, որը նախատեսում է համագործակցություն Ֆրանսիայի ու Հայաստանի քաղաքների ու տարածաշրջանների միջեւ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---