Թուրքիան քայլ չի կատարի հայ-թուրքական գործընթացում, քանի դեռ Ղարաբաղի հարցում առաջընթաց չի գրանցվել30 հուլիսի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին, լայն արձագանք է ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Թուրքիայի Միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինան Օհանը: «Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Անկարան որեւէ կտրուկ քայլ չի կատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դա երկու պատճառ ունի: Առաջինը` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունեց Ս.Սարգսյանի հրավերը եւ այցելեց Երեւան առանց նախապայմանների: Դա բարի կամքի դրսեւորում էր եւ քայլ էր, ուղղված Հայաստանի ու Թուրքիայի խնդիրրների լուծմանը»,-ասել է թուրք փորձագետը: Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահի այդ որոշումը լուրջ ռիսկ էր պարունակում իր մեջ: «Այժմ իրավիճակը նույնն է: Գյուլը հրավիրել է Սարգսյանին պատասխան խաղի: Ուստի, Թուրքիան ոչ մի նախապայման չի ընդունի»,-ասել է TURKSUM-ի ղեկավարը: Ինչպես նշել է Սինան Օհանը, երկրորդ պատճառը ղարաբաղյան հակամարտությունն է: «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզի» ստորագրումը ցույց տվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հանրությունների արձագանքը հայ-թուրքական երկխոսությանը: Երկու երկրների հանրությունները դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց ղարաբաղյան հակամարտության հիմնախդրի լուծման եւ իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը հիանալի հասկանում է դա: Այնպես որ, Թուրքիան քայլ չի կատարի հայ-թուրքական գործընթացում, քանի դեռ Ղարաբաղի հարցում առաջընթաց չի գրանցվել»,-ասել է թուրք փորձագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |