Սերգեյ Շաքարյանց. Պետք չէ առանձնահատուկ նշանակություն տալ Մեթյու Բրայզայի հայտարարություններին

PanARMENIAN.Net - «Ես մինչ օրս ինձ հարցնում եմ, թե ինչու է Մեթյու Բրայզան հանդես գալիս նման հայտարարություններով»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է վերադարձնի Ադրբեջանի յոթ շրջանները»: Նրա խոսքով, պետք չէ առանձնահատուկ նշանակություն տալ Մեթյու Բրայզայի խոսքերին, քանի որ նա 2006-ից հանդես է գալիս նման հայտարարություններով, բայց առայժմ նրա ասածից չ մի բան կոնկրետ փաստաթուղթ չի դարձել:



Շաքարյանցը նշել է նաեւ, որ Բրայզան ընդամենը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, որն ավարտում է իր առաքելությունը խմբում: «Ժամանակն է, որպեսզի հրաժեշտ տանք նրան եւ հաջողություն մաղթենք նրան նոր աշխատանքում Բաքվում»,- ասել է Սերգեյ Շաքարյանցը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---