Գալիք տարում մցխեթցի թուրքերի «Վաթան» կազմակերպությունը կհեռանա Ադրբեջանից

PanARMENIAN.Net - Գալիք տարում մցխեթցի թուրքերի «Վաթան» (Հայրենիք) կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում: Այդ մասին վրացական Գրուզիա-օնլայն լրատվական գործակալությանը հաղորդել է կազմակերպության ղեկավար Իբրահիմ Բուրհանովը:



Նրա խոսքերով, Վրաստանի կառավարության որոշմամբ, Ադրբեջանի տարածքում ապրող մինչեւ երկու հազար մցխեթցի թուրքեր սկսել են վերադառնալ իրենց բուն հողերը: «Այդ հանգամանքն էլ հանգեցրել է նրան, որ կազմակերպության գործունեությունը կդադարեցվի մեր առաքելության ավարտի պատճառով», - նշել է նա:



Իբրահիմ Բուրհանովը նաեւ հաղորդել է, որ 2010 թվականի մայիսին կհեռանա Ադրբեջանից եւ իր գործունեությունը կշարունակի Վրաստանում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---