Հայաստանն ու ԼՂՀ-ն անհրաժեշտ են համարում միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի ավելի հստակ ներկայացումը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին ԼՂՀԱզգայինժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել էՀՀ Ազգային ժողովի Եվրոպականինտեգրմանհարցերի մշտականհանձնաժողովի նախագահՆաիրա Զոհրաբյանինեւնույնհանձնաժողովի անդամՎաչագանԽուրշուդյանին: Ողջունելով Հայաստանից ժամանած պատգամավորներին, ԱԺ նախագահն արժեւորեց երկու հայկական խորհրդարանների ավանդական փոխգործակցությունը: Խոսնակն ընդգծել է, որ վերջին տարիներին այն առավել ակտիվանալու միտում ունի`իրականացվելով տարբեր մակարդակներով ու ձեւաչափերով, այդ թվում` մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի, պատգամավորների անհատական հանդիպումների միջոցով:



ՏիկինԶոհրաբյանն իր հերթին նշեց, որ ներկայումս հարաճուն կարեւորվում է միջազգային կազմակերպությունների հետ համակողմանի շփումները` ուղղված տարածաշրջանի ինտեգրմանն այդ կառույցներին: «Այդ առումով մեր հանձնաժողովը ոչ քիչ անելիքներ ունի, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերը: Ուստի, գալով Արցախ, նպատակ ունենք տեղում քննարկել այդ ուղղությամբ մեր համագործակցության առաջնահերթությունները, ձեւերն ու միջոցները»,- հայտնել է ՀՀ Ազգային ժողովի Եվրոպականինտեգրմանհարցերի մշտականհանձնաժողովի նախագահը:



Նույն օրըՆաիրաԶոհրաբյանի եւՎաչագան Խուրշուդյանի հետհանդիպումունեցավ նաեւԼՂՀԱզգայինժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:Զրույցի ընթացքումքննարկվեցինՀՀ եւԼՂՀ միջխորհրդարանականհամագործակցության շրջանակներումերկուհանձնաժողովների փոխգործակցության հարցեր`կապված միջազգային կառույցներումղարաբաղյան հիմնախնդրի առավել լիարժեք ու հստակ ներկայացման անհրաժեշտության հետ:



Հանդիպումներին ներկաէինԼՂՀԱԺ պաշտպանության, անվտանգությանեւօրինապահպանության եւ պետական-իրավական հարցերիմշտական հանձնաժողովներինախագահներ Ժաննա ԳալստյանըեւԳարիկԳրիգորյանը, ԱԺ արտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արարատ Դանիելյանը եւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---