Հայ աշակերտները մասնակցեցին «Սովորենք հանդուրժողականություն անգլերենի միջոցով» միջազգային ճամբարին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին «Սովորենք հանդուրժողականությունանգլերենի միջոցով» միջազգային ճամբարի մասնակից պատանիներն ու ուսուցիչները հանդիպեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ: Միջազգային ամառային ճամբարը, որն իրականացվել է Թուրքիայի Չանակկալե քաղաքում եւ որին մասնակցել են 14-17 տարիքային խմբի 15 հայ, 19 թուրք եւ 10 ամերիկացի աշակերտներ, իրականացվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:Հայաստանցի 15 աշակերտների եւ 3 ուսուցիչների մասնակցությունը ճամբարին կազմակերպվել է «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ի կողմից: Ճամբարի նպատակն էր օգնել աշակերտներին եւ ուսուցիչներին նպաստել միջմշակութային շփումներին եւ ավելի լավ հասկանալ միմյանց: Այս նպատակով աշակերտների համար կազմակերպվել են տարբեր ինտերակտիվ միջոցառումներ, որոնց ընթացքում կիրառվել է Միացյալ Նահանգներից բերված բազմամշակութային գրականություն` անգլերեն լեզվի ուսուցման համար: Աշակերտներին հնարավորություն է ընձեռվել սովորել անգլերեն եւ ծանոթանալ միմյանց մշակույթներին: Աշակերտների համար կազմակերպվել են նաեւ անգլերեն լեզվի դասընթացներ, միջմշակութային հանդիպումներ: Հայ մասնակիցները ներկայացրել են հայկական մշակույթը` պարերի, ներկայացման եւ շնորհանդեսի միջոցով: Այցելության ընթացքում մասնակիցները եղել են Ասոսում, Գալիպոլեում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---