ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Երեւանում այսօր բացվել է ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերության ներկայացուցչությունը, որը հեռահաղորդակցության ոլորտում ամենախոշոր ֆիրմաներից մեկն է համարվում: Ներկայացուցչության հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու համար Երեւան է ժամանել կապի եւ ինֆորմատիզացիայի նախարար Լեոնիդ Ռեյմանը: Նա այսօր հանդիպել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ռեյմանին ընդունել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ենթադրվում է, որ «Ռոստելեկոմ» ներկայացուցչության բացումը կապված է ընկերության ձգտումով` բջջային կապի մենաշնորհատեր հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհի ժամկետի ավարտից հետո տեղ զբաղեցնել հայկական մոբիլ կապի շուկայում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---