Հայաստանը տհաճ անակնկալ մատուցեց Թուրքիայի հավաքականին` զիջելով բոսնիացիներին, նույնը կարող է տեղի ունենալ նաեւ Բուրսայում 8 սեպտեմբերի 2009 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում, զիջելով Բոսնիայի հավաքականին 0:2 հաշվով, դժվարին կացություն ստեղծեց թուրքական հավաքականի համար: 2002թ. Աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիրը խմբային փուլի 7 խաղերից հետո իր ակտիվում ունի 11 միավոր եւ ետ է մնում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Բոսնիայի թիմից 4 միավորով, ինչը լուրջ առավելություն է` հաշվի առնելով այն փաստը, որ մինչ խմբային փուլի ավարտը հավաքականները եւս երեքական խաղ պետք է խաղան: Այնուամենայնիվ, թուրքական հավաքականը մեծ հույսեր ուներ, որ Հայաստանի հավաքականը կկարողանա միավորներ խլել բոսնիացիներից, եւ նրանք սեփական դաշտում հաղթելով էստոնացիներին, կկարողանան նվազագույնի հասցնել տարբերությունը: Ցավոք, հայերը չկարողացան հաղթել բոսնիացիներին, եւ Թուրքիայի հավաքականը, անկախ էստոնացիների հանդեպ 4:2 հաշվով տարած հաղթանակից, կրկին ետ է մնում Բոսնիայից 4 միավորով: Երեք հանդիպումներից երկուսը թուրքական հավաքականը արտագնա կանցկացնի: Սակայն, հավանաբար, վճռորոշ կլինի սեպտեմբերի 9-ի խաղը Բոսնիայի հավաքականի հետ, որտեղ թուրքերին միայն հաղթանակ է հարկավոր: Ըստ Թուրքիայի հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի, նա գիտակցում է առաջիկա խաղի կարեւորությունը եւ մրցակցի լրջությունը, եւ նրա սաներն ամեն ինչ կանեն, ցանկալի արդյունքի հասնելու համար: «Մենք հանդես ենք գալիս ուժեղ մրցակիցների դեմ եւ պետք է բոլոր ջանքերը գործադրենք հաղթելու համար: Մենք դեռ կարող ենք հայտնվել փլեյ-օֆ-ում, եթե հաղթենք Բոսնիայի հավաքականին: Ցանկացած դեպքում, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, եւ վատագույն դեպքում մենք կհեռանանք որպես ջենտլմեններ: Եթե մենք չկարողանանք հաղթել բոսնիացիներին, ապա ազնվորեն կճանաչենք մեր պարտությունը»,-Թերիմի խոսքերն է մեջբերում goal.com-ը: Ոչ ոքի հաշվի դեպքում Թուրքիայի թիմը գործնականում ինքն իր դատավճիռը կստորագրի, քանի որ բոսնիացիներին բավական կլինի 3 միավոր հավաքել Էստոնիայի ու Իսպանիայի հետ առաջիկա խաղերում, ինչը միանգամայն իրական է թվում: Ցանկացած դեպքում, Թուրքիայի հավաքականի ճակատագիրը կորոշվի հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականի հետ վերջին խաղում, որը կարող է կրկին տհաճ անակնկալ մատուցել թուրքական թիմին` չզիջելով արտագնա խաղում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |