Հայ սուսերամարտիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կանցնի Թուրքիայում 8 սեպտեմբերի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայ սուսերամարտիկներ Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը եւ Էդգար Ավետիսյանը մարզիչ Ալեքսանդր Նավասարդյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 28-ին կմեկնեն Թուրքիա, որտեղ Անթալիայում սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Այժմ հայ սուսերամարտիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում, որը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին եւ կտեւի մինչեւ մեկնումը Թուրքիա:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, եթե հայ սուսերամարտիկները կարողանան դուրս գալ 1/16-րդ եզրափակիչ, ապա դա հաջողությունկլինի: «Այժմ անիմաստ է հույսեր կապել մրցանակային տեղերի հետ: Մեզ համար լավագույն տարբերակը 1/16րդ եզրափակիչն է», - ասաց Մադոյանը: Մադոյանը նաեւ նշեց, որ հոկտեմբերի 27- 29 Հայաստանի հավաքականը Քութայիսիում ութ հոգանոց կազմով կմասնակցի Վրաստանի բաց առաջնությանը: Հայ սուսերամարտիկների հետ միասին բաց առաջնությանը կմասնակցեն նաեւ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մարզիկները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |