Հայ-թուրքական արձանագրություններում քողարկված են Կարսի պայմանագրի պայմանները

PanARMENIAN.Net - Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումով կբացվի երկու երկրների միջեւ սահմանները եւ ոչինչ ավելին Հայաստանի համար: Այդ մասին լրագրողնիերին հայտնեց ՀՅԴ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով այն սահմանը, որն այսօր Թուրքիան ունի Հայաստանի հետ դա Թուրքիայի եւ ԽՍՀՄ սահմանն է: Հայ - թուրքական սահմանը ճանաչվել է միայն Կարսի պայմանագրով, եւ Թուրքիայի գլխավոր նպատակը տվյալ պահին պայմանագիրը վավերացնելն է: «Թուրքիան արձանագրություններից ցանկանում է ստանալ այն, ինչն ինքը ցանկացել է ստանալ Կարսի համաձայնագրից. այն է` հայ-թուրքական սահմանի ճանաչումը», - նշեց Ռուստամյանը:



Նրա խոսքերով Անկարան քողարկված տեսքով ցանկանում է ձեւակերպել հայ - թուրքական հարաբերություններն իր օգտին: «Իհարկե միջազգային հանրությունը ողջունում է հայ - թուրքական սահմանի բացումը, որորվհետեւ բոլորը դրանից շահում են, բոլորը, բացի Հայաստանից», - նշեց Արմեն Ռուստամյանը:



Նա նաեւ նշեց, որ հայ - թուրքական սահմանի բացմանը պատրաստ չէ նաեւ Հայաստանի տնտեսությունը: Նրա խոսքերով սահմանի բացումով Հայաստանի տնտեսությունը կկանգնի լուրջ խնդիրների առաջ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---