Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել հոկտեմբերի 10-ին Քիշնեւում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում կայանալիք Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:



Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Քիշնեւում կայանալիք հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ: Ըստ ռուս միջնորդ Յուրի Մերզլյակովի, նախագահները սկզբունքային համաձայնություն են տվել այդ հանդիպմանը, սակայն վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա: Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, երբ Քիշնեւում կանցնի ԱՊՀ երկրների գագաթնաժողովը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---