Երեւանում անցնում է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը18 սեպտեմբերի 2009 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Մատենադարանի մոտ անցնում է Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների հանրահավաքը, որը հավաքեց մոտ 3 հազար մարդ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.NET-ի թղթակիցը, հանրահավաքում մասնակցում է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան ԴեմիրՃյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, վերջերս համաներման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:Հանրահավաքը բացեց ԱԿ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, որը հայտարարեց, որ իրենց հետ հանրահավաքին պետք է մասնակցեր վերջերս ընդհատակից դուրս եկած եւ քննության տակ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որին բառացիորեն վերջին պահին կանչեցին հարցաքննության Հատուկ Քնչական ծառայություն: Հանրահավաքի կազմակերպիչները սկզբից անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, եւ նշեցին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աջակցություն է ստանում Արեւմուտքից Թուրքիայն հետ հարաբերությունները բարելավվման հարցում իր զիջումների դիմաց: Նրանք նշեցին, որ իրադարձությունների նման զարգացումը հղի է երկրում բռնապետության ամրապնդմամբ, եթե այդ գործընթացը ժամանակին չկասեցվի: Հանրահավաքի վերջում, կազմակերպիչները մտադիր են գլխավորել ավանդական դարձած ընդդիմադրության կողմնակիցների երթը մայրաքաղաքի գլխավոր պողոտայով, որը կավարտվի Հյուսիսային պողոտայում: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |