«Միացում» շարժումը կազմակերպել է բողոքի ակցիա հայ-թուրքական Արձանագրությունների դեմ25 սեպտեմբերի 2009 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում «Միացում» շարժումը կազմակերպել է բողոքի ակցիա հայ-թուրքական Արձանագրությունների դեմ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվել էր մոտ 150 մարդ` «Ոչ հայ-թուրքական արձանագրություններին», «Կասեցնել հակահայկական գործընթացը» պաստառներով: Շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով, հայերը խնդրելու բան չունեն թուրքերից, Թուրքիան է պարտք Հայաստանին: «Արձանագրությունների ստորագրումը կբերի նոր ցեղասպանության, մենք միայն պետք է պահանջենք մեր իրավունքները: Ներկա դրությունը` Հայաստանի ներքին քաղաքականության արդյունքն է, որում մեղավոր են իշխանությունները: Մենք պետք է հայտարարենք, որ իշխանությունը պարտավոր է հաշվի առնել ժողովրդի կարծիքը: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի մեծամասնությունը դեմ է այդ Արձանագրություններին: Դա խնդրի լուծում չէ, որը չի սկսվում եւ չի ավարտվում հոկտեմբերի 14-ին: Մենք պարտավոր ենք ելք գտնել այդ փակուղուց, իսկ իշխանությունը թող մտածի, թե ինչպես է արդարանալու ժողովրդի առաջ»,-ասաց Սեֆիլյանը:Ցուցարարները հանձնեցին բողոքի նամակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին` այն նախագահ Նիկոլա Սարկոզիին փոխանցելու համար: Նամակը ընդունեց դեսպանատան աշխատակիցը: Ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի ՌԴ եւ ԱՄՆ-ի դեսպանատներ, որտեղ դեսպաններին փոխանցվեցին նմանատիպ նամակներ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |