Արամ Առաջին. Հայոց ցեղասպանության ճանաչումը համազգային պայքարի մի մասն է25 սեպտեմբերի 2009 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ իր կարծիքն է հայտնել Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նորին Սրբությունն իր նամակում խորհուրդ է տվել ՀՀ նախագահին մասնակից դարձնել հայ ժողովրդին համազգային բնույթ կրող հարցի լուծմանը: Արամ Առաջինը նաեւ նշել է մարտահրավերների առկայությունն Արձանագրություններում, որոնք կարող են ազդել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ղարաբաղյան հարցի լուծման վրա: Նա նաեւ նշել է, որ Սփյուռքը Հայոց ցեղասպանության հետեւանք է: «Հայոց ցեղասպանության ճանաչումը համազգային պայքարի մի մասն է: Այդպիսով, որեւէ համաձայնության գնալուց առաջ, հարկավոր է հարցին մոտենալ մեծ զգուշությամբ»,-ասել է Նորին Սրբությունը` նշելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի կարող բանակցությունների մաս կազմել: Արամ Առաջինը նաեւ իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` կոչ անելով ՀՀ նախագահին համոզվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |