Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում չկա միասնական մոտեցում հայ - թուրքական արձանագրությունների նկատմամբ

PanARMENIAN.Net - Ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական Սփյուռքում, չկա միասնական մոտեցում հայ - թուրքական արձանագրությունների նկատմամբ: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին հայտարարեց Սոցիալ - Դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիա Ջերեջյանը:



«Շատերը եւ' Հայաստանում, եւ' Սփյուռքում, անհանգստացած են նրանով, որ այդ արձանագրությունների ստորագրումը կլինի միայն ի վնաս մեր շահերի: Նման անհանգստությունը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների նկատմամբ առկա անվստահությամբ», - նշեց Հնչակյան կուսակցության անդամը:

Նա ընդգծեց, որ այսօր ոչ մի տնտեսագետ օբյեկտիվ գնահատական չի տալիս հայ - թուրքական սահմանի հնարավոր բացմանը:



«Մեզ համար պարզ է մի բան. մենք դեմ ենք այդ արձանագրությունների ստորագրմանը, եթե դրանք ենթադրում են զիջումներ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցերում: Մենք նաեւ պատրաստ չենք հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից», - հայտարարեց Եղիա Ջերեջյանը:



Նա նաեւ հավելեց, որ Լիբանանի հայ համայնքի հետ Հայաստանի նախագահի հանդիպման ընթացքում նրանք կներկայացնեն իրենց մտավախություններ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը բացատրություններ կտա որոշ հարցերին, որոնք կապված են հայ - թուրքական հարաբերությունների հետ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---