ՀՀ նախագահը թույլ չի տա, որպեսզի Հայոց ցեղասպանությունն ու Ղարաբաղի անկախությունը սակարկության առարկա դառնան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը երբեք թույլ չի տա, որպեսզի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ու Լեռնային Ղարաբաղի անկախությունը սակարկության առարկա դառնան: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկվար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հրապարակված Արձանագրությունները: «Ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը երբեք թույլ չի տա նման բան, եւ ոչ միայն այն պատճառով, որ այդ կետն ամրագրված է Հայաստանի Սահմանադրության եւ ազգային անվտանգության հայեցակարգում, այլեւ որովհետեւ այդ մոտեցումն արտացոլում է նրա դիրքորոշումը»,- հայտնել է փորձագետը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---