ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տալիս Երեւանի քայլերին` ուղղված Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմանը30 սեպտեմբերի 2009 - 23:34 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ընթացող աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց ՄԱԿ-ի օրակարգային հարցերին եւ կազմակերպության բարեփոխման խնդիրներին, Հազարամյակի նպատակների իրականացման ընթացքին, 2010թ. ՄԱԿ-ի անդամ երկրների գագաթաժողովի կազմակերպմանը, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ համագործակցությանը:Նախարար Նալբանդյանըգոհունակությամբ նշեց, որ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը հաջողությամբ ընթանում են ու կարեւորեց 2010-2015թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի ստորագրումը եւ արդյունավետ իրագործումը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերին: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը: Նույն օրըՄԱԿ-իկենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՀՀ անունից ստորագրեց Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը եւ Ապրանքների ամբողջովին կամ մասամբ ծովով տեղափոխման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |