Թուրքիան կշարունակի բանակցությունները Հայաստանի հետ` բոլոր խնդիրները լուծելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի բանակցությունները Հայաստանի հետ բոլոր խնդիրները լուծելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններն ուժի մեջ կմտնեն երկրի խորհրդարանում նրանց վավերացումից հետո: Ես հավատում եմ, որ Երեւանի հետ սկսված գործընթացը «բարենպաստ ավարտ» կունենա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի համար»,-ասել է Թուրքիայի վարչապետը` հավելելով, որ այս «փտախտային» հարցը վերջապես «կհանվի» պատմությունից: «Այս գործընթացում մենք հավատարիմ կմնանք մեր գերակայություններին ու պարտավորություններին, եւ կշարունակենք մեր խաղաղ ջանքերը»,-ասել է Էրդողանը, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---