Թուրքական դատարան. Օրհան Փամուկը հատուցում չի վճարի հայերի զանգվածային ջարդերի մասին արտահայտվելու համար 7 հոկտեմբերի 2009 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Բողոքարկման Բարձրագույն դատարանը որոշել է ազատել թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին հատուցման վճարումից այն բանի համար, որ միտք էր արտահայտել այն մասին, որ «թուրքական հողի վրա սպանվել են 1 միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր»:2009թ. մայիսին Բողոքարկման Բարձրագույն դատարանը չեղյալ հայտարարեց Փամուկի նկատմամբ դատավարությունը դադարեցնելու մասին ստորին ատյանի դատարանի որոշումը: Ստամբուլի դատարանը ստիպված էր եւս մեկ անգամ լսել այդ գործը, հաղորդում է Anatolian News Agency-ն: Օրհան Փամուկի դեմ քրեական գործ էր հարուցվել «թուրքական ազգին բարոյական վնաս հասցնելու, վիրավորելու, արժանապատվությունը նվաստացնելու եւ պիղծ մեղադրանքներ առաջադրելու» համար: Շվեյցարական թերթերից մեկին 2005թ. տված հարցազրույցում Օրհան Փամուկը հայտարարել էր, որ «Թուրքիայում սպանվել են 1 միլիոն հայեր եւ 30 հազար քրդեր»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը |