Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայ-թուրքական գործընթացի շուտափույթ կարգավորման հույ ունի

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցովՓարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. hոկտեմբերի 7-ին հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին: Հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: Նախարարներ Նալբանդյաննու Կուշները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական, սերտ փոխհարաբերությունները, կարեւորեցին երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Հայաստանի եւ Ֆրանսիայիարտաքինքաղաքական գերատեսչություններիղեկավարները հանգամանալից զրույց ունեցան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների շուրջ:



Զրուցակիցները քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանըբարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:



Էդվարդ Նալբանդյաննու Բեռնար Կուշները մտքեր փոխանակեցինհայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանգործընթացի վերաբերյալ: Այդենթատեքստում նախարարԿուշները, ողջունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը, հույս հայտնեց, որ առաջիկայում այն կունենա շոշափելի արդյունքներ:



Հանդիպումից առաջ Հայաստանիեւ Ֆրանսիայիարտգործնախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր:



Այդ համաձայնագիրը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհի առաջին քայլն է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---