ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՂՋՈՒՅՆ Է ՀՂԵԼ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ23 մարտի 2002 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան կազմակերպության երկրորդ համագումարի մասնակիցներին եւ հյուրերին: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, ուղերձում, մասնավորապես, ասվում է` «Հայ ժողովրդի հոգեւոր, մտավոր եւ գործնական ներուժը դարերի ընթացքում ծառայում է մեր ընդհանուր Հայրենիքի ստեղծմանը եւ ամրապնդմանը: Մենք գնահատում ենք ձեր ներդրումը Ռուսաստանի տնտեսության, գիտության եւ մշակույթի զարգացման, ժողովրդավարության, ազգերի միջեւ խաղաղության եւ հասարակության մեջ համաձայնության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ համագումարի աշխատանքը բեղմնավոր կլինի եւ զգալի դեր կխաղա Հայաստանի հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրների ժողովուրդների միջեւ բազմակողմանի կապերի ընդլայնման գործում»: Ուղերձն ընթերցել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |