Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կխոչընդոտի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծ հարված հասցրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:



Ըստ Մելիքյանի, գերտերությունները (առաջին հերթին ԱՄՆ-ն), Հայոց ցեղասպանությունը չճանաչելը կհիմնավորեն նրանով, որ այդ հարցը միջազգային ձեւաչափից արդեն անցել է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նոր ձեւաչափ: ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը նշել է նաեւ, «կարեւոր չէ կբացվի սահմանը թե ոչ, միայն գործընթացն արդեն բավական է կասեցնելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»:



Անդրադառնալով վերջին «հակաթուրքական» տրամադրություններին Ադրբեջանում (թուրքական դրոշի եւ ղեկավարների դիմանկարների հրկիզումը), նա ընդգծել է, որ հարկավոր չէ դրան մեծ ուշադրություն դարձնել, քանի որ այսօր «ադրբեջանցիները այրում են թուրքական դրոշները, իսկ վաղը, մեծ բավականությամբ կնկարեն նույն այդ դրշոներն իրենց դեմքերի վրա, եթե Թուրքիայի օգնությամբ ղարաբաղյան հարցում տեղաշարժ գրանցվի իրենց օգտին»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---