Սերժ Սարգսյանը Ղարաբաղում հայկական բանակի պաշտպանական դիրքեր է այցելել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ հայկական զինուժի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է բանակային բնագծերից մեկը: Հանրապետության նախագահը տեղում հետեւել է մարտական հերթապահության ծառայության կազմակերպմանը, ներկա է գտնվել երկու գումարտակներում անցկացված ցուցադրական զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Այնուհետեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է ցուցադրական զորավարժությունների արդյունքները եւ զորավարժություններին մասնակից սպայակազմին տվել համապատասխան ցուցումներ:



Նախագահ Սերժ Սարգսյանը զորավարժությունների ավարտից հետո ծաղիկներ է դրել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) հուշարձանին:



Հայաստանի նախագահը պատասխանել է նաեւ Արցախի հանրային հեռուստատեսության լրագրողի հարցերին: Այցի ավարտին նախագահ Սարգսյանը ԼՂՀ ղեկավարության մասնակցությամբ Ստեփանակերտում հրավիրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների շուրջ խորհրդակցություն, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---