PanArmenian Expo-2009 ցուցահանդեսի աշխատանքին կարելի է ծանոթանալ օնլայն ռեժիմով23 հոկտեմբերի 2009 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է PanArmenian Expo 2009 միջազգային ցուցահանդեսը, որը կանցնի հոկտեմբերի 23-25-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես լրագրողներին է ասել Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ ցուցահանդեսի աշխատանքին օնլայն ռեժիմով: «Աշխարհի ցանկացած ծայրում մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ ցուցահանդեսի աշխատանքին»,-ասել է նա: Ըստ Մ.Սարգսյանի, PanArmenian Expo 2009 բազմապրոֆիլ է: Ցուցահանդեսում ներկայացվել է շինարարության, սննդի ու տեքստիլ արդյունաբերության, ծառայությունների եւ տրանսպորտի ոլորտներում աշխատող հայկական ձեռնարկությունների արտադրանքը, ինչպես նաեւ շուրջ 15 երկրների ձեռնարկությունների արտադրանքը: Սարգսյանը նշել է, որ նախորդ ցուցահանդեսի արդյունքում տասնյակից ավելի պայմանագրեր են կնքվել: PanArmenian Expo 2009 ցուցահանդեսն անցնում է Հայաստանում երրորդ անգամ, նրա կազմակերպիչն է ՀՀ Առեւտրա-արդյունաբերական պալատը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |