ԵՄ-ն ողջունում է հայ-թուրքական մերձեցման մեջ նկատվող առաջընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ՀարավայինԿովկասումԵվրոպականՄիության հատուկ ներկայացուցիչՊիտեր Սեմնեբիին:



Հանրապետությաննախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդրադարձել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պիտեր Սեմնեբին ասել է, որ Եվրամիությունը ողջունում է արձանագրված առաջընթացը եւ պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արձանագրությունների վավերացման վերաբերյալ ու եւս մեկ անգամ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---