Հայաստանի կառավարությունը պատասխանատու է ամբողջ հայկական աշխարհի առջեւ28 հոկտեմբերի 2009 - 21:25 AMT PanARMENIAN.Net - «Հայ ազգը չի սահմանափակվում միայն Հայաստանի քաղաքացիներով, քանի որ նրանցից բացի գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ջավախահայությունը եւ ողջ Սփյուռքը: Եվ նրանք բոլորը միասին կազմում են հայկական աշխարհ»,-այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի խորհրդարանի երեկոյան նիստում կառավարության ժամի ընթացքում` պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանի հարցին: Վարչապետը չի համաձայնվել Դաշնակցության այն թեզի հետ, թե ամբողջ Սփյուռքը դեմ է Հայ-թուրքական արձանագրություններին` նշելով, որ կառավարության հետազոտությունները հակառակն են ցույց տվել եւ միայն հայկական սփյուռքի մի փոքր քաղաքականացված մասն է դեմ ՀՀ իշխանության մոտեցումներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: «Դա բնական է, քանի որ հայկական աշխարհը միատարր չէ, եւ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա»,-ասել է Տ.Սարգսյանը: Սարգսյանն անդրադարձել է նաեւ բոլորին հուզող Հայաստանի կառավարության պատասխանատվության մասին թեմային` նշելով, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ ղեկավարությունը ողջ հայկական աշխարհի մի մասն են կազմում, եւ ես, որպես Հայաստանի վարչապետ, պատասխանատու եմ նաեւ ողջ աշխարհի հայերի առջեւ»,-ասել է վարչապետը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |