Արդյո՞ք Հայ-թուրքական արձանագրությունները նոր ագրեսիայի առիթ են տալիս29 հոկտեմբերի 2009 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Վեց շաբաթյա քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ մեզ չեն բավարարում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ուխտ Արարատի» Հայաստանի ազատագրման գաղտնի բանակի (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Խոսելով Հայ-թուրքական արձանագրությունների մասին, նա հայտարարել է, որ մարդիկ չեն նկատում այդ փաստաթղթերի գաղտնի իմաստը:«Արձանագրությունների վավերացումից հետո տարածաշրջանի անվտանգությունը կվատթարանա: Տվյալ արձանագրությունները նոր ագրեսիայի առիթ են տալիս», - ասել է Տիգրան Փաշաբեղյանը, նշելով, որ Հարավային Կովկասում իրավիճակը արդեն դեպի վատն է փոխվել: Այդ մասին վկայում են նաեւ Իրանի, Աֆղանստանի եւ Պակիստանի իրավիճակը: Նրա խոսքերով, կազմակերպությունը մտադիր չէ լռել եւ որոշել է գերտերություններին ուղղված բաց նամակում արտահայըել իրենց անհանգստությունը, մասնավորապես ընդգծելով Հայոց ցեղասպանության հարցը: Մեզ շատ հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք Արձանագրությունների ստորագրման արարողությունը նպատակ ուներ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, թե դավադրություն էր», -ընդգծել է Փաշաբազյանը, եւ ընդգծել, որ երկրների միջեւ չեն կարող են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ, մինչեւ որ բոլոր խնդիրները չլուծվեն իրավական ձեւաչափով: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից ՀՀ-ն պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիսի համաձայնագրին Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում |