Գերմանիայի նախագահ. Հայաստանը կարեւոր գործընկեր է Բեռլինի համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոլերին: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Գերմանիայի համար: Դեսպան Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:



Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Զրույցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:



Գերմանիայի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---