Էրդողան. Վաղաժամ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունները սուտ են 2 նոյեմբերի 2009 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է հայտարարությունն այն մասին, որ 2011թ. նշանակված խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կանցկացվեն: Էրդողանի խոսքով, «նրանք, ովքեր խոսում են վաղաժամ ընտրությունների մասին, վնաս են հասցնում երկրին», մասնավորապես, «նման սադրանքները բացասաբար են ազդում երկրի բորսային շուկայի վրա»:«Ընտրությունները կանցկացվեն նախանշված ժամանակ: Դրանց անցկացումը կարող է հետաձգվել մեկ կամ երկու ամսով, բայց դա բոլորովին այլ է,- հայտնել է թուրք վարչապետը:- Վաղաժամ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ընտրությունները տեղի կունենան ծրագրված ժամանակում»: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի հետ հանդիպման ընթացքում Էրդողանը քննարկել է վաղաժամ ընտրությունների անցկացման հարցը: «Եթե ես վաղաժամ ընտրություններ ծրագրե, ես կքննարկեի այդ հարցն ազգի հետ: Ինչու՞ ես պետք է այդ հարցը քննարկեմ ընդդիմության առաջնորդի հետ: Վաղաժամ ընտրությունների մասին հրապարակումները միանգամայն սուտ են»,- նշել է Էրդողանը, հաղորդում է Anatolian News Agency-ն: Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ: Հաջորդ ընտրությունները պետք է կայանան 2011թ.: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում |