«Աղետները Փոքր Ասիայում» համաժողովում կշոշափվի Հայոց ցեղասպանության հարցը 4 նոյեմբերի 2009 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Աղետները Փոքր Ասիայում» ամենամյա ակադեմիական համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Չիկագոյի Պոնտական հույների ընկերությունում: Ինչպես ասվում է Ամերիկայի Հունական լիգայի (HLA)` PanARMENIAN.Net ուղարկած հաղորդագրության մեջ, համաժողովը կկայանա ԱՄՆ եւ Կանադայի Համապոնտական ֆեդերացիայի եւ «Էնոսիս» Հունա-ամերիկյան կազմակերպությունների ֆեդերացիայի աջակցությամբ: Համաժողովի աշխատանքը կկենտրոնանա Հույների ցեղասպանության շրջանում Փոքր Ասիայում, Արեւելյան Թրակիայում եւ Սեւ ծովի ափամերձ շրջաններում հույների հետ պատահած իրադարձությունների վրա: Այս տարի քննարկումներում մոդերատորի դերում հանդես կգա Զորյան ինստիտուտի (Տորոնտո) տնօրեն Ջորջ Շիրինյանը: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որը հանդես կգա «1913-1914թթ. հույների տեղահանումն ու ջարդը` որպես Հայոց ցեղասպանության նախապատրաստություն» թեմայով, դանիացի պատմաբան եւ հետազոտող Մատիաս Բյորնլունդը «Հայերի եւ հույների կոտորածը Զմյուռնիայում» զեկույցով, դոկտոր Ալեքսանդր Կիտրոեֆֆը եւ ուրիշներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |