Կոլորադոյից սենատորի պաշտոնի թեկնածուները Հայոց ցեղասպանության ճանաչման կողմից են 6 նոյեմբերի 2009 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Կոլորադո նահանգից ԱՄՆ Սենատում երկու գլխավոր թեկնածուներ Էնդրյու Ռոմանովը եւ Մայքլ Բեննետն իրենց կարծիքն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ԱՀԴՀ):Ռոմանովը, որը Ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից է հանդիսանում, իր թեկնածությունն առաջադրեց սեպտեմբերի 16-ին: Նրա մրցակիցը Բեննետն է, որը Կոլորադոյի նահանգապետի կողմից նշանակվեց այդ պաշտոնին այն բանից հետո, երբ Քեն Սալազարը դարձավ ներքին գործերի նախարար: Դեռեւս սենատոր լինելու ժամանակ Սալազարը նույնպես Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակից էր: Rocky Mountain Hye Advocates-ին ուղղված նամակում Ռոմանովն իր օժանդակությունն է հայտնել Ամերիկայի հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում` վստահեցնելով, որ իրեն սենատոր ընտրեն, նա կօժանդակի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Rocky Mountain Hye Advocates խմբագիր եւ ԱՀԴՀ ակտիվիստ Վի Բաշյան Կուպերը, պատասխանելով Ռոմանովի նամակին, հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Ռոմանովն արդեն ցույց է տվել իր հավատարմությունը մեր կազմակերպությանը: Նրա գործողությունները` որպես նահանգի օրենսդիր, ներառյալ Կոլորադոյի պալատի խոսնակի պաշտոնը, արդեն ցույց են տվել նրա վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Նա կներկայացնի հայկական համայնքի շահերը, եթե սենատոր ընտրվի»: Բեննետն իր հերթին գերադասել է լռել, թե արդյոք ինքը կօժանդակի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Սենատում, թե ոչ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |