Հունգարիան մտադիր է խորացնել Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությունը 9 նոյեմբերի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմի հետ: ՀՀ նախագահի այցը Հունգարիա կայացավ ԼասլոՇոյոմի հրավերով: Հարկ է նշել, որ անկախացումից իվերսա ՀայաստանիՀանրապետության նախագահի մակարդակով առաջին պետական այցն է Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր: Հունգարիայի նախագահի պալատում տեղի էունեցել ՀայաստանիՀանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Սերժ Սարգսյանըգրառում էկատարելՀունգարիայինախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետեւ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ու Լասլո Շոյոմի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով բանակցությունները: Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահին եւ բարի գալուստ մաղթելով Հունգարիա` նախագահ Լասլո Շոյոմը նշել է, որ իր երկիրը Հայաստանին դիտում է որպես կարեւոր գործընկեր, որի հետ պատրաստ է երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում խորացնելու համագործակցությունը քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական գործակցության, հումանիտար եւ այլ ոլորտներում: Նախագահներ Սարգսյանն ու Շոյոմը վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պետական այցը նշանակալի խթան է` ակտիվացնելու հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ նշել, որ պետական այցի շրջանակում ստորագրվող փաստաթղթերը եւ այլ համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքը բավարար իրավական հիմք են ստեղծում հայ-հունգարական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու համար: Նախագահներ Սարգսյաննու Շոյոմն ընդգծելեն, որ չնայած վերջին շրջանում երկուերկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության նկատելի դինամիզմին, առեւտրատնտեսական փոխգործակցության տեմպերը դեռեւս չեն արտացոլոււմ առկա պոտենցիալը: Երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերն ու Բուդապեշտում բացվող հայ-հունգարական գործարար համաժողովը նոր լիցք կհաղորդեն գործարար շփումների ակտիվացմանը եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգահեռ կնպաստեն Հայաստանի ու Հունգարիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին: Հայաստանի ու Հունգարիայի նախագահները կարեւորել են պետական տարբեր մարմինների ու գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանի ու Հունգարիայի տարբեր քաղաքների միջեւ ուղիղ համագործակցության հետագա զարգացումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |