Մոսկվայում կրկին մահափորձ է կատարվել Հայաստանի քաղաքացու դեմ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 13-ի գիշերը Լյուբերցիի շրջանում զինված հարձակում է կատարվել Հայաստանի քաղաքացու դեմ, որը Մոսկվա էր եկել հարազատների մոտ: Տուժածը ծանր վիճակում ուժ է գտել իր մեջ տուն հասնելու համար, որտեղից էլ անհապաղ հոսպիտալացվել է: Այժմ նա գտնվում է թիվ 36 քաղաքային հիվանդանոցում:



Հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերեցին, որ տուժածը դանակի ութը խոր վերք է ստացել մեջքին, որից չորսը` թոքերի ներթափանցող վերք, եւ գլխի երկու հրազենային վնասվածք: Ըստ հարազատների, տուժածը կարողացել է միայն բացատրել, որ Լյուբերցիում նրա վրա սլավոնական արտաքինով 3 մարդ է հարձակվել, ենթադրաբար ազգային հողի վրա: Վիրավորի վիճակը ծանր է, հաղորդում է Հայ-ռուսական երիտասարդական միության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---