Հայաստանում գինեգործության զարգացման համար հարկավոր է ներդնել շուրջ 150 մլն եվրո

PanARMENIAN.Net - Հայաստանում գինեգործության զարգացման եւ միջազգային շուկա դուրս գալու համար հարկավոր է ներդնել շուրջ 150 մլն եվրո: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Հայաստանում գինու արտադրության համար կիրառվում են 50-ամյա վաղեմության տեխնոլոգիաներ»,-ասել է նա:



Այս համատեքստում երկրի գլխավոր գինեգործը հավելել է, որ տեխնոլոգիապես հագեցած մեկ գործարանի համար, որը կարտադրի տարեկան շուրջ 300 000 շիշ գինի, հարկավոր է ներդնել շուրջ 3-4 մլն եվրո: «Սա այն ոսկե միջինն է, որը կապահովի որակը»: Նա նաեւ հավելել է, որ շշերի քանակը միջին հաշվով թույլ կտա ապահովել բավականին որակյալ գինու արտադրություն, քանի որ տարեկան 500 000 շշի արտադրությունը արդարացված չի լինի որակի տեսակետից: «Հայաստանին հարկավոր են շուրջ 50 բարձր տեխնոլոգիայով գործարաններ, որպեսզի 5-6 տարի հետո նա կարողանա մրցունակ լինել համաշխարհային շուկայում»,-ասել է նա:



Պատասխանելով թղթակցի հարցին կոնսորցիումների ստեղծման հնարավորության մասին, ինչպես դա արվում է Իտալիայում, Ավագ Հարությունյանն ասել է. «Դա լավ ցանկություն է, սակայն մեր գինեգործներին առաջին հերթին լավ սարքավորումներ են հարկավոր: Ուստի պետք է սկզբում լուծել այդ խնդիրը, իսկ հետո անցնել գաղափարական խնդիրներին»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---