Թուրքիան ընդգրկվում է Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացում22 նոյեմբերի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - <<Թուրքիան պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել` գտնելու համար Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը, ընդգրկվելով բանակցային գործընթացում, որը վարում են Արեւմուտքի երկրները <<վեցյակի>> ձեւաչափով (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ` ՌԴ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նաեւ Գերմանիան) Իրանի հետ>>,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն: <<Մենք վստահ ենք, որ Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը հնարավոր է եւ անհրաժեշտ: Հաշվի առնելով անկայուն իրավիճակը տարածաշրջանում, դիվանագիտությունը խնդիրների լուծման միակ հնարավոր միջոցն է>>,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` հավելելով, որ հոկտեմբերի 1-ին Ժնեւում կայացած <<վեցյակի>> հանդիպումն Իրանի հետ ցույց տվեց, որ դիվանագիտական գործընթացը զարգանում է եւ այժմ կարեւոր է պահը բաց չթողնել: <<Թուրքիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել, եթե պահանջվի, այդ խնդրի դիվանագիտական լուծման որոնումներին>>,-ասել է Դավուդօղլուն: Ընդ որում, նա նշել է, որ Իրանն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունք ունի, Միջազգային ատոմային գործակալության կողմից լիակատար վերահսկողության պայմաններում, հաղորդում է gulfnews.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |