Լեհաստանը Ռուսաստանին թշնամական երկիր չի համարում

PanARMENIAN.Net - Լեհաստանը Ռուսաստանին որպես թշնամական երկիր չի դիտարկում: Այդ մասին այսօր Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը:



«Ոչ ես, ոչ էլ լեհ քաղաքական գործիչներից որեւէ մեկը ՌԴ-ին` որպես պոտենցիալ ագրեսորի մատնացույց չի արել»,- ընդգծեց լեհ նախարարը:



Նրա խոսքով, Լեհաստանը` որպես ՆԱՏՕ-ի անդամ, պաշտպանության ծրագրի է տնօրինում: «Այդ ծրագիրը ներկայումս ակտիվացվում է եւ այն գործիքներից մեկն է, որից օգտվում է Հյուսիսատլանտյան Դաշինքը»,- ասաց Բոգդան Կլիխը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---