2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում կրճատվել է գրեթե երկու անգամ

PanARMENIAN.Net - 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կոնյակի արտադրությունը Հայաստանում կրճատվել է 46,3 տոկոսով, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 7102,6 հազար լիտր:



Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, օղու արտադրությունը նույն ժամանակահատվածում կազմել է 9279,4 հազար լիտր, ինչը 2,2 տոկոսով պակաս է 2008թ. ցուցանիշից:



Շամպայն գինիների արտադրությունը նշված ժամանակահատվածում կրճատվել է 9,7 տոկոսով եւ 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է միայն 181,4 հազար լիտր:



Ընդ որում 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ 18,6 տոկոսով աճել է գինու արտադրությունը, կազմելով 2728,5 հազար լիտր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---