Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ-թուրքական մերձեցման գործընթացում որոշ սխալներ են բաց թողնվել

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական մերձեցման գործընթացում, իհարկե, որոշ սխալներ են բաց թողնվել: Օրինակ, եթե Արձանագրությունների տեքստն անփույթ կերպով գրված չլիներ, վավերացման գործընթացը կարող էր այլ կերպ ընթանալ, ինչը նման բուռն արձագանք չէր առաջացնի հայ հասարակայնության շրջանում»,- այսօր Երեւանում նշեց քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Իսկանդարյանի խոսքով, այդ գործընթացի յուրահատկությունը կայանում է նրանում, որ դրա մեջ միայն Անկարան ու Երեւանը չեն ներգրավված, քանի որ առանց իրերի ներկայիս արտաքին քաղաքական դրության հայ-թուրքական մերձեցման գործընթացն անհնար կլիներ սկսել: «Ես նկատի ունեմ Քրդստանի, Իրաքի հիմնախնդիրը, վրացա-օսական պատերազմն ու շատ այլ գործոններ, որոնք նպաստել են հայ-թուրքական մերձեցման գործընթացի մեկնարկին»,- նկատեց քաղաքագետը:



Հարություն Մեսրոպյանը, խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին, ըստ որի «սխալներ չեն անում նրանք, ովքեր ոչինչ չեն նախաձեռնում», նշեց, որ նման արտահայտությունը տվյալ դեպքում անընդունելի է: «Երկրի ղեկավարը, օգտագործելով նման ձեւակերպում, ձգտում է հայ-թուրքական մերձեցման գործընթացում ֆիասկոյի դեպքում խուսափել պատասխանատվությունից»,- ընդգծեց փորձագետը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---