ՀՀ վարչապետը Հայաստանի քաղաքացիների գերակայության մասին տեղեկատվությունը քաղել է ԶԼՄ-երից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին, նշեց, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում սոցիոլոգիական այնպիսի հարցման տվյալների, որտեղ նշված լինի, թե Հայաստանի բնակչության 90 տոկոսին հետաքրքրում է սոցիալական անարդարության հարցերն ավելի, քան Հայոց ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերը:



Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ այդ եզրահանգման է եկել ԶԼՄ-երում հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, եւ այն բոլոր նամակներից, որոնք գործադիր իշխանությունն ամեն օր ստանում է ՀՀ քաղաքացիներից:



Նա նաեւ հայտնեց, որ 2010 թ. կառավարությունը պատվիրելու է անցկացնել նման հարցումներ, որպեսզի հասկանա, թե ինչպես է երկրի բնակչությունը գնահատում գործադիր իշխանության աշխատանքի արդյունավետությունը: «Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այդ հետազոտության արդյունքները տրամադրել խորհրդարանին», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---