ԱՄՆ-ն մերժել է միջուկային վառելիքի փոխանակման մասին Իրանի առաջարկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մերժել է միջուկային վառելիքի փոխարինման մասին Իրանի նոր առաջարկը, որը Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցչի կարծիքով, հակասում է Թեհրանին առաջարկած համաձայնագրին, որը նրան հնարավորություն է տալիս խուսափելու ՄԱԿ-ի եւ ՄԱԳԱՏԵ-ի պատժամիջոցներից, հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը` հղում անելով Ֆրանսպրես գործակալությանը:



Դեկտեմբերի 12-ին Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին ելույթ է ունեցել հայտարարությամբ, որում ասվում էր, որ Թեհրանը պատրաստ է իր սակավ հարստացված ուրանի հիմնական քանակը փոխարինել վերահարստացված միջուկային վառելիքով, ինչպես որ ժամանակին առաջարկում էր ՄԱԳԱՏԵ-ն, սակայն փոխանակման մեխանիզմների ու ժամանակի իրենց առաջարկած պայմաններով:



Իրանյան կողմի առաջարկի համաձայն, Թեհրանը պատրաստ է տալ 400 կգ հարստացված 3,5% ուրան` նույն քանակի, բայց 20 տոկոս ուրանի դիմաց:

«Իրանի առաջարկը չի համապատասխանում ՄԱԳԱՏԷի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ներկայացուցիչների համատեղ մշակած համաձայնագրի նախագծին: Այդ առաջարկությունը ոչ մի նոր բան չի պարունակում», - հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը, որը չի ցանկացել ներկայանալ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---