Հայ խաղաղապահների գործուղումն Աֆղանստան չի անդրադառնա ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների դրա

PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահների գործուղումն Աֆղանստան չի անդրադառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների վրա: Այդ մասին Երեւան-Մոսկվա «ՀԱՊԿ` գործունեության արդյունքները 2009թ. երկրորդ կիսամյակում եւ 2010 թվականի հեռանկարները» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:



Ըստ Բորդյուժայի, եթե Հայաստանն որոշի խաղաղապահներ գործուղել Աֆղանստան, նշանակում է, դրա համար պատճառներ կան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սխալ է համարել այնպիսի համակարգի ձեւավորումը, որի դեպքում ՀԱՊԿ անդամները զրկված էին գործողությունների ազատությունից:



Ն.Բորդյուժան նաեւ ընդգծել է, որ կազմակերպության բոլոր անդամ երկրները կարող են համագործակցել բոլոր կառույցների հետ եւ ազատ որոշումներ կայացնել, որոնք չենք հակասի ՀԱՊԿ պարտավորություններին:



Նշենք, որ հայ զինծառայողներն Աֆղանստան են մեկնելու 2010 թվականի սկզբին: Հայ խաղաղապահների զորակազմը կընդգրկվի գերմանական ստորաբաժանման կազմում եւ կենթարկվի ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Հայ խաղաղապահների խնդիրն է լինելու Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---