Երեւանն ու Կահիրեն գոհ են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման գործընթացից

PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ֆաթհի Սուրուրի հետ:Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքումկողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների տարեցտարի առավել ամրապնդման եւ զարգացման կապակցությամբ:



Զրուցակիցները քննարկեցին երկուերկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման հետ կապված հարցեր` կարեւորելով փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---