Կմասնակցի՞ արդյոք Ադրբեջանի հավաքականն Երեւանում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-14 Երեւանում տեղի կունենա հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի Հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, ֆեդերացիան արդեն նախապատրաստվում է Աշխարհի գավաթի խաղարկությանը: «Մենք ձեռք ենք բերել նոր գորգեր, քանի որ մեր գորգերը չեն համապատասխանում այսօրվա չափանիշներն»,-ասել է Առաքելյանը:



Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 8 հավաքական: Բացի Հայաստանի հավաքականից, կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Կուբայի, Վրաստանի, Իրանի, Հունգարիայի, Թուրքիայի ու Ադրբեջանի հավաքականները: Ըստ Առաքելյանի, առայժմ պարզ չէ, կժամանի՞ արդյոք Ադրբեջանի պատվիրակությունը: «Միջազգային ֆեդերացիան ուղարկել է հրավերը եւ հաջորդ շաբաթ պարզ կդառնա, կմասնակցեն արդյոք ադրբեջանցիները խաղարկությանը,-ասել է Առաքելյանը,-դրանից է կախված, կմեկնենք մենք ապրիլին Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, թե ոչ»:



Հիշեցնենք, որ 2009թ. Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը գրավեց 3-րդ տեղը Աշխարհի գավաթի խաղարկությունում, հաղթող դարձավ ՌԴ հավաքականը: Մասնակցում էին ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի, Կուբայի, Ղազախստանի, Հունգարիայի, Չինաստանի եւ Ադրբեջանի հավաքականները:



Հունահռոմեկան ըմբշամարտը (դասական ոճ, ֆրանսիական, մարզական) մենամարտի եվրոպական տեսակ է, որտեղ մարզիկը պետք է տեխնիկական գործողությունների (հնարքների) միջոցով դուրս բերի հակառակորդին հավասարակշռությունից եւ գետնի նրան: Հունահռոմեական ըմբշամարտում արգելված են ոտքերով եւ ոտքերի դեմ կատարվող տեխնիկական հնարքները: Դասական ոճը հայտնվել է Հին Հունաստանում եւ զարգացել է Հռոմեական կայսրությունում, իսկ հունահռոմեական ըմբշամարտի այժմյան տեսակը ձեւավորվել է Ֆրանսիայում XIX դարի առաջին կեսում:



Հունահռոմեական ըմբշամարտի 8 ուժեղագույն հավաքականներն Երեւանում կպայքարեն Աշխարհի գավաթի համար: Յուրաքանչյուր հավաքականում ընդգրկված է 7 մարզիկ 7 քաշային կարգերում (55, 60, 66,74,84,96 եւ 120):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---