«Ղարաբաղ-Տելեկոմ»-ը ակտիվորեն կմասնակցի Արցախում ծրագրերի իրականացմանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախագահԲակո Սահակյանը հունվարի 18-ին հանդիպումունեցավ «ՂարաբաղՏելեկոմ» ընկերության նախագահՊիեռ Ֆատուշիեւ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանիհետ:



Հանդիպմանը քննարկվեցին Արցախում ընկերության ընթացիկեւ հետագա ծրագրերի հետկապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորեց «ՂարաբաղՏելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնեց, որ այսուհետ եւս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Հանդիպմանը ներկաէր ԼՂՀվարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---