Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդել21 հունվարի 2010 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են անցյալ տարվա ընթացքում եվրաինտեգրման Հայաստանի քաղաքականության հաջողությունների մասին եւ գոհունակություն հայտնել, որ Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե' բազմակողմ, թե' անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման գործնական քայլերը: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` ընկերակցության համաձայնագրի մշակումը, ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մտքի արտոնագրերի տրամադրման հեշտացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Եվրոպական միություն (ԵՄ) -Եվրոպական 27 պետությունների միավորում, որը ստորագրել է Եվրոպական միության մասին պայմանագիր: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ է, որն ունի միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություն եւ մեծ դեր է խաղում այդ հարաբերություններում: ԵՄ նախագահը իր պաշտոնը վեց ամիս գրավում է ռոտացիայի ճանապարհով: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |